Home / Տեսանյութեր / Հոկտեմբերի 26-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի

Հոկտեմբերի 26-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի

Հայաստանի տարածքում գալիք 4 օրերի ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հաղորդում է ՀՀ ԱԻ նախարարության կայքը:

Հոկտեմբերի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 26-ի ցերեկը կնվազի  2-4 աստիճանով:

Երևանում հոկտեմբերի  24-ին, 25-ին օրվա առաջին կեսին, 27-ին կդիտվի փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: 25-ին երեկոյան ժամերին և 26-ին սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: