«Ազատ դեմոկրատներ» (ԱԴ) կուսակցության և «Ժառանգության» ապահարզանից հետո ԱԴ-ն քննարկում է նախագահական ընտրությունների մարտավարությունը, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
«Օրերս անգամ անսպասելի առաջարկ է հնչել՝ առաջադրել կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանին: ԱԴ-ն ցանկանում է լինել առաջին ուժը, որը Հայաստանում կին թեկնածու կառաջադրի», – եզրափակում է թերթը: