Հայաստանում 2013 թվականից եկամտահարկի հաշվետվությունները հարկային մարմիններին պետք է ներկայացվեն բացառապես էկետրոնային կարգով: Այդ մասին այսօր կառաավրության նիստից հետո լրագրողների հետ հանդիպմնա ժամանակ հայտարարել է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը:
«Հաշվետվությունները ներկայացնողները գործատուներն են, նրանք ունեն հաշվապահներ, պատասխանատու անձինք, ֆինանսական պատասխանատուներ, ովքեր պատասխանատու են այդ հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար: Հետևաբար նախ պետք է ունենան ծրագրերից օգտվելու ունակություն: Ինչպես նաև Հանրապետությունում պետք է գործի հստակ միասնական համակարգ», – ասել է Ալավերդյանը:
Նա նշել է, որ էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացումը նորություն չէ, բայց նման համատարած բնույթի միջոցառումը մեր երկրում առաջին անգամ է իրականացվելու: