Չորեքշաբթի Չեմպիոնների Լիգայում կայացած հանդիպումներից մի քանիսը անսպասելի արդյունք ունեցան: Ձախողվեցին անգլիական թիմերը՝ շարունակելով երեկ «Չելսիի» սկսած անհաջողությունների շարքը: Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտվեց «Շալկե 04»-ին՝ առաջին հարվածը մրցակցի դարպասին կատարելով հանդիպման ավելացված րոպեներին:
Անգլիայի չեմպիոնը՝ «Մանչեսթեր Սիթին», զիջեց Ամստերդամի «Այաքսին»: Հյուրերը բացեցին հաշիվն արդեն 22-րդ րոպեին, սակայն հետագայում «Այաքսը» 3 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը:
Օրն անհաջող էր նաև Մադրիդի «Ռեալի» համար: Դորտմունդում Գերմանիայի չեմպիոնը՝ «Բորսուսիան», վստահ անցկացրեց հանդիպումը և արժանի հաղթանակ տարավ 2:1 հաշվով: Այժմ թիմը գլխավորում է մրցաշարային աղյուսակը, մինչդեռ նույն խմբում ընդգրկված «Սիթին» գրեթե կորցրել է հաջորդ փուլ դուրս գալու հույսերը:
Ի տարբերություն «Ռեալի», մեկ այլ իսպանական թիմ՝ «Մալագան», շարունակեց իր ֆանտաստիկ ելույթները Լիգայում: Այս անգամ «Մալագայի» զոհը դարձավ իտալական «Միլանը»: Հանդիպման միակ գնդակը 64-րդ րոպեին խփեց Խոակինը: Այժմ իսպանացիները 3 խաղում 9 միավոր են վաստակել, 7 գնդակ են խփել և անառիկ են պահել սեփական դարպասը: Դժվար է հավատալ, որ այսպես է խաղում մի թիմ, որը մրցաշրջանի սկզբում սնանկության եզրին էր, քանի որ «Մալագայից» հրաժարվել իր էր քաթարցի սեփականատերը՝ շեյխ Աբդուլա Ալ Թանին, և ակումբը ստիպված էր վաճառել առաջատար ֆուտբոլիստներին՝ Սանտի Կասորլային և Խոսե Ռոնդոնին:
A խումբ
Դինամո Զագրեբ, Խորվաթիա – ՊՍԺ, Ֆրանսիա 0:2
Պորտու, Պորտուգալիա – Դինամո Կիև, Ուկրաինա 3:2
Պորտու – 9 միավոր, ՊՍԺ – 6 միավոր, Դինամո Կիև – 3 միավոր, Դինամո Զագրեբ – 0 միավոր
B խումբ
Արսենալ, Անգլիա – Շալկե 04, Գերմանիա 0:2
Մոնպելյե, Ֆրանսիա – Օլիմպիակոս, Հունաստան 1:2
Շալկե 04 – 7, Արսենալ – 6, Օլիմպիակոս – 3, Մոնպելյե – 1
C խումբ
Զենիթ, Ռուսաստան – Անդերլեխտ, Բելգիա 1-0
Մալագա, Իսպանիա – Միլան, Իտալիա 1:0
Մալագա – 9, Միլան – 4, Զենիթ – 3, Անդերլեխտ – 1
D խումբ
Այաքս, Հոլանդիա – Մանչեսթեր Սիթի, Անգլիա 3:1
Բորուսիա Դորտմունդ, Գերմանիա – Ռեալ, Իսպանիա 2:1
Բորուսիա – 7, Ռեալ – 6, Այաքս – 3, Մանչեսթեր Սիթի – 1