2012 թվականի հոկտեմբերի 25-ի դրությամբ սիբիրյան խոց ախտորոշմամբ Վարդենիսում հոսպիտալացված 9 հիվանդների վիճակը գնահատվել է բավարար: Նրանց մոտ առողջացման դրական տեղաշարժ է նկատվել: Այս մասին հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության կայքը:
ՀՀ առողջապահության նախարարության կողմից Գեղարքունիքի մարզում շարունակվում են բակային համայցերը, լաբորատոր հետազոտություններն ու կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները՝ կապված բնակչության շրջանում արձանագրված սիբիրյան խոցի դեպքերի հետ:
Նախարարությունը նշում է, որ իրականացված միջոցառումների արդյունքում նոր դեպքեր չեն հայտնաբերվել, համաճարակային իրավիճակը վերահսկելի է: