Նորաստեղծ «Հայասատանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնությունը նպատակ ունի պայքարել քաղական հողի վրա հետապնդումները բացառելու համար:
Նախաձեռնության անդամներ ՀԱԿ երիտասարդ ակտիվիստներ Արեգ Գևորգյանը և Եվա Թովմասյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնել են, որ այս գաղափարի համար պետք է միավորվեն բոլոր քաղաքական ու քաղաքացիական ուժերը, սա կուսակցական պայքար չէ:
Գևորգյանի խոսքով՝ ՀԱԿ-ի ակտիվիստների դեմ ընդունված դատական վճռի՝ ուժ մեջ մտնելուց հետո Հայաստանում կլինի 4 քաղբանտարկյալ, այս պահին անազատություն մեջ է գնտվում մեկը՝ Տիգրան Առաքելյանը:
Գևորգյանը նշել է, որ նախաձեռնությունը հիմք է ընդունելու «քաղբանտարկյալ» եզրույթի սահմանման մասին ԵԽԽՎ՝ վերջերս ընդունված բանաձևը:
«ԵԽԽՎ բանաձևի մեջ կան 5 կետեր, որոնցից առնվազն 4-ին համապատասխանում է ՀԱԿ ակտիվիստների դեմ ընդունված վճիռը: Կարևոր է հատկապես երրորդ կետը, որն ասում է, որ քաղբանտարկյալ է համարվում նաև այն դատապարտվածը, ում նկատմամբ անհամաչափ պատիժ է ընդունվել», – ասել է Արեգ Գևորգյանը:
Հարցին, թե արդյոք նախաձեռնությունը հույսեր ունի, թե ԵԽԽՎ բանաձևը կազդի իշխանությունների վրա, Արեգ Գևորգյանը պատասխանել է, որ նման հույսեր ունենալ չեն կարող և միակ հույսը կապում են քաղաքացիների պայքարի հետ:
Բանախոսները նաև անդրադարձել են ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանի դեմ հարուցված գործին՝ նկատելով, որ դա համարում են քաղաքական հետապնդում, սակայն պայքարել Օսկանյանի իրավունքների համար չեն պատրաստվում, քանի դեռ նրա դեմ դատավճիռ չի կայացվել և նա չի հայտնվել կալանավայրում:
Նոյեմբերի 2-ին Վերաքննիչ դատարանում տեղի է ունենալու ՀԱԿ ակտիվիստների վճռի դեմ բողոքի քննությունը, իսկ «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնությունը բողոքի ակցիա է անցկացնելու դատարանի շենքի դիմաց: