Այսօր ֆուտբոլի պատմության ուժեղագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Դիեգո Մարադոնան, դառնում է 52 տարեկան:
1986 թվականի աշխարհի չեմպիոնն այսօր մեծ ֆուտբոլում չէ. 2012 թվականի հուլիսին նրան ազատեցին Միացյալ Արաբական Էմիրությունների «Ալ Վասլ» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից: Անկախ այն հանգամանքից, որ Մարադոնան իր մարզչական կարիերայում այդպես էլ հաջողության չհասավ, այսօր էլ նա ամենաճանաչված ֆուտբոլային դեմքերից մեկն է աշխարհում, միլիոնավոր երկրպագուների կուռքը:
Մարադոնայի ծննդյան տոնը նշում է ողջ ֆուտբոլային աշխարհը: