«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մոտ 10 օր առաջ մասոնական հավաք է տեղի ունեցել, որին մասնակցել են տարբեր երկրներից ժամանած մասոններ: Այս մասին հաղորդում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
«Հավաքն օրերս ավարտվել է, սակայն Հայաստան ժամանածներից ոմանք դեռ չեն մեկնել, քանի որ առաջիկայում մի նոր հավաք է սպասվում, որին մասնակցելու են ավելի բարձրաստիճան մասոններ: Մասնավորապես, սպասվում է, որ Հայաստան է ժամանելու Grand Orient De France մասոնական օթյակի Մեծ վարպետ Գի Արսիզեն, ով անցած տարի աշխարհասփյուռ հայ մասոնների համաժողովի շրջանակներում կրկին Հայաստանում էր և հանդես եկավ ասուլիսով», – գրում է թերթը: