ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ`ժամը 17:00-ի սահմաններում, Դուբայից վերադարձել է Հայաստան, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
«Ականատեսների վկայությամբ` Ծառուկյանին մոտ 8 «ջիփ»-եր են դիմավորել: Նա իր թիկնապահների ուղեկցությամբ գնացել է Աբովյանի քարի գործարան և այնտեղ մի քանի րոպե մնալուց հետո դուրս եկել», – գրում է թերթը:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը նշել է, որ Ծառուկյանը քարի գործարան չի գնացել. «Երբևէ Գագիկ Ծառուկյանը 8 «ջիփ»-ով չի շրջել ու չի շրջելու, պարոն Ծառուկյանը մոտ 30 րոպե առաջ է վերադարձել երկիր, իսկ այժմ ուղևորվում է տուն»:
«Ինչևէ, փաստ է, որ Ծառուկյանը վերադարձել է, ու ՀՀԿ-ն, որ, շունչը պահած, սպասում է Ծառուկյանի «այո»-ին, կարող է կամաց-կամաց հանգիստ շնչել», – հավելում է թերթը: