Արագածոտնի մարզի դատախազի տեղակալ Արմեն Մելքոնյանին աշխատանքից հեռացրել են ճանապարհային ոստիկանության աշխատակցին ծեծի ենթարկելու համար, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Թերթը նշում է, որ Մելքոնյանը մեքենան կանգնեցնելու համար ապտակել է ՃՈ աշխատակցին, այնուհետև նրան հրավիրել է իր աշխատասենյակ և դաժանաբար ծեծել:
«Ժողովուրդ»-ը փորձել է լուրը ճշտել ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանից, որը պատասխանել է. «Արագածոտնի մարզի դատախազի տեղակալ Արմեն Մելքոնյանը դատախազության համակարգում աշխատանքից ազատվել է 2012 թվականի օգոստոսի 22-ին` դատախազին ոչ հարիր վարքագիծ դրսևորելու պատճառով»:
«Արդյոք նա է այն անբարոյականը, որին ակնարկում էր Սերժ Սարգսյանը, «Ժողովուրդ»-ին չհաջողվեց պարզել, քանի որ և´ դատախազությունից, և´ ՀՀ նախագահի նստավայրից հրաժարվեցին նախագահականի բացահայտումներից մանրամասներ հաղորդել», – եզրափակում է թերթը: