Home / Հայաստան / Չեխիայի Սենատի նախագահը անթույլատրելի է համարել Սաֆարովի ազատ արձակումը

Չեխիայի Սենատի նախագահը անթույլատրելի է համարել Սաֆարովի ազատ արձակումը

Չեխիայում պաշտոնական այցով գտնվող ԱԺ նախագահը Հովիկ Աբրահամյանը Չեխիայի Սենատի նախագահ Միլան Շտեխի հետ հանդիպման ժամանակ իր գոհունակությունն է հայտնել այդ երկրի ԱԳՆ դիրքորոշման կապակցությամբ՝ կապված ադրբեջանից սպա Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հետ:

Համաձայն ՀՀ ԱԺ մամուլի ծառայության հաղորդագրության, Աբրահամյանը նաև բարձր է գնահատել Չեխիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի կողմից ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի գործով ընդունած դատապարտող բանաձևը:

Միլան Շտեխը նշել է, որ Հունգարիայի քայլը միգուցե սխալի կամ անփութության հետևանք է եղել, բայց Ադրբեջանի նախագահի քայլը միջազգային բոլոր չափանիշներին դեմ էր:

«Անթույլատրելի է, որ մարդասպանը ազատ է արձակվում և հերոսի կոչում է ստանում», – նշել է Չեխիայի Սենատի նախագահը: