Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13:00-ին, Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստները բողոքի ցույց են անցկացնելու: Այդ մասին Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրել է ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գևորգյանը:
«Օրերս իր գործունեությունն սկսեց «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնությունը, որի նպատակը Հայաստանում քաղաքական հետապնդումների արատավոր պրակտիկային վերջ դնելն է: Եվ քանի որ այսօր մեր երկրում կան չորս քաղբանտարկյալներ՝ ի դեմս շուրջ մեկ տարի բանտում գտնվող Տիգրան Առաքելյանի, իսկ դատական վճռի օրինական ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո նաև Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Արտակ Կարապետյանի, ապա որոշում կայացվեց առաջին բողոքի միջոցառումն անցկացնել հենց ի պաշտանություն Կոնգրեսի երիտասարդների», – ասել է Արեգ Գևորգյանը:
Նա չի բացառել նաև այդ օրը երթի անկացումը: Գևորգյանի խոսքով՝ այդ ցույցի նպատակը մեկն է՝ պարտադրել քաղաքական պատվերներ կատարող դատարանին արդարացնել երիտասարդներին: