Նոյեմբերի 1-ին, ժամը 07.46-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Անդրանիկի 133 շենքի 9-րդ հարկում:
Դեպքի վայր է մեկնած հատուկ փրկարարական ջոկատին հաջողվել է հրդեհը մեկուսացնել, այնուհետև՝ մարել:
Ա. Մանուկյանին պատկանող բնակարանում այրվել է 30 քմ մակերեսով սենյակը՝ գույքով, իսկ պատշգամբում՝ շինանյութեր: Զոհեր և տուժածներ չկան: