Սոցիալական ապահովության պետական հիմնադրամի նախկին պետ, ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանի կինը՝ Լիլիթ Ասատրյանը, «Ժողովուրդ» օրաթերթին ասել է, որ չի ցանկանում խոսել ամուսնու գործի հետ կապված: Թերթը հետաքրքրվել է Ասատրյանից, թե ինչու Խաչիկյանը, ով մասնագիտությամբ իրավաբան է, մինչև հիմա ցուցմունք չի տալիս։
Հարցին, թե արդյոք Ասատրյանն այցելել է ամուսնուն, նա պատասխանել է. «Այո՛, նա հարցնում էր երեխաներից։ Բա, ըստ Ձեզ, ինչի՞ց պետք է հարցնի։ Մնացած մասով ես արդեն հայտարարել եմ, որ նման հարցերին չեմ պատասխանելու։ Ժամանակը կգա, բոլորդ կիմանաք ընթացքի մասին, հիմա ինչ կա կա, դա է ու վերջ»:
Հիշեցնենք, որ Խաչիկյանը մեղադրվում է գումարներ յուրացնելու մեջ: