ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում որոշել է Արդարադատության նախարարությանը 500 միլիոն դրամ հատկացնել:
Գումարը նախատեսված է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 400 ազատազրկվածների համար նախատեսվող մասնաշենքի շինարարությունը 2013 թ. ավարտելու համար:
ՀՀ կառավարության կայքի հաղորդմամբ` մասնաշենքի շահագործմամբ մասնակիորեն կլուծվի քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության հարցը։
Ինչպես ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ամբողջ շինարարության ավարտից հետո ԱՄՆ-ի գործընկերները խոստացել են տեխնիկական աջակցություն ցուցաբերել, ՔԿՀ-ի համար համապատասխան սարքավորումներ ձեռք բերել։ 400 տեղանոց մասնաշենքը շահագործման կհանձնվի եկող տարվա երկրորդ կեսին։