ՀՀ կառավարությունը հաստատել է ընդերքը նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության նպատակով տրամադրելու կարգը, որով կարգավորվում են այդ գործընթացի հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև հաստատել է նավթի և բնական գազի արտադրանքի բաժանման պայմանագրի օրինակելի ձևը։
Պայմանագրով կառանձնացվեն պայմանական տարածքներում նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության և արդյունահանման աշխատանքի ժամկետները, կսահմանվեն դրանց նվազագույն ծավալը, արժեքը, նավթի և գազի շուկայական արժեքի որոշման եղանակը և այլն։
Այն մարմինները, որոնք նավթային գործունեության իրավունք կստանան, կարող են հայտնաբերված արդյունաբերական նշանակություն ունեցող նավթի և բնական գազի պաշարների գնահատումից հետո դիմել լիազոր մարմնին` արդյունահանման իրավունք ստանալու համար:
Նավթային գործունեության իրավունքը տրամադրվում է 5 տարին չգերազանցող ժամկետով, իրավունք կրողի ներկայացրած դիմումի հիման վրա այն կարող է երկարաձգվել միմյանց հաջորդող 2 ժամանակահատվածի համար` յուրաքանչյուր անգամ 2 տարուց ոչ ավելի ժամկետով: