Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր պետք է հրապարակվեր ««Հիդրոէներգանախագիծ» ընկերության բաժնետեր Սենիկ Ջուլհակյանն ընդդեմ քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանի» գործով վճիռը, սակայն դատավորը գործի վարույթը վերսկսելու մասին որոշում է հայտնել: Այս մասին Epress.am-ին հայտնել է Հմայակ Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ, ըստ գործի, Հովհաննիսյանը վիրավորական արտահայտոություններ է թույլ տվել Ջուլհակյանի հասցեին, որոնք տարածվել են 9 լրատվամիջոցներով: Հայցադիմումում նշված են հետևյալ նախադասությունները. «Դա մաշեննիկ է և որևէ սեփականություն չունի, իրեն ձևացնում է լուրջ բիզնեսմեն, այնինչ ոչ մի բաժնետոմս չունի, ընդամենը ֆիրմայի առևտրային ներկայացուցիչն է Սուրգուտ քաղաքում և զբաղվում է լյուստրաների վաճառքով», «Քաղաքում Լիսկան է՝ Սենիկ Ջուլհակյանի տեսքով… Մյուս երեք տարածքները արդեն ձեռ գցած չակերտավոր բարերարը ինչ-որ թուղթ է ներկայացրել… Նա անհաջող ավանտյուրիստ է, ով վտանգ է ներկայացնում»:
Հաջորդ նիստը նշանակվել է նոյեմբերի 15-ին: