Երեկ` Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Երգ երգոց» հաղորդաշարի հերթական հաղորդումը նկարահանելու ժամանակ, տաղավարում հանկարծամահ է եղել հանդիսատեսներից մեկը։ Այս մասին այսօր գրել է «Հայկական ժամանակը»:
Հանրայինից պարզաբանումներ խոստացել են տալ այսօր: Epress.am-ի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել նկարահանման սկզբին: Մահացածը մոտ 50 տարեկան տղամարդ է: