Այս օրերին քննարկվում է ՀՀ մշակույթի նախարարությունը Գյումրի տեղափոխելու հարցը, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Թերթի նշում է, որ եթե նման որոշում կայացվի, ապա այսպիսով փորձ է արվելու 2 հարց լուծել ՝ բեռնաթափել մայրաքաղաքը և վերականգնել երբեմնի մշակութային քաղաքի կոլորիտը:
«Բայց, հաշվի առնելով այն, որ մեր չինովնիկները հիմնականում երևանցիներ են, ամեն կերպ կխոչընդոտեն նման որոշման կայացմանը: Մեր տեղեկության վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն լսել Մշակույթի նախարարությունից։ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռուզաննա Ստեփանյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ պաշտոնական տեղեկատվություն չունեն այդ մասին», – նշում է թերթը։