Նոյեմբերի 1-ին, ժամը 13.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախից թիկնային մակերեսի ստորին կրծքային և գոտկային շրջանի կտրած-ծակած թափանցող վերքեր, ձախակողմյան պնևմոհեմոթորաքս» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 22-ամյա Հայկազ Գ.-ին, որը, ըստ նրա ու նրա հարազատի հայտարարության, դանակահարվել էր թեթև արդյունաբերական քոլեջի մոտ:
Ըստ բժշկի տեղեկանքի` Հայկազ Գ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ նույն օրը, ժամը 22.15-ին, բերման է ենթարկվել 25-ամյա Զավեն Մ.-ն: Պարզվել է, որ Հայկազ Գ.-ին վնասվածքները պատճառել է հենց նա` իր մոտ գտնվող դանակով:
Զավեն Մ.-ն ձերբակալված է: