Դատավորը մերժել է փաստաբանի միջնորդությունը: Հաջորդ դատական նիստը կկայանա նոյեմբերի 12ին, ժամը 12:00-ին:
14:56 Այսօր՝ Հայ Ազգային Կոնգրեսի չորս երիտասարդների գործով դատական նիստի ժամանակ, Տիգրան Առաքելյանի փաստաբան Վահե Գրիգորյանը միջնորդություն է ներկայացրել փոխել իր պաշտպանյալի խափանման միջոցը՝ նշելով, որ Առաքելյանին՝ կալանքի տակ պահելու համար հիմքեր չկան:
Մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանը հայտարարել է, որ միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման, ինչից հետո դահլիճում գտնվողները սկսել են բղավել նրա վրա:
Նշենք, որ, բացի ՀԱԿ-ի ներկայացուցիչներից, դատարանի դահլիճում են ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Էլինար Վարդանյանը: Դատարանի շենքի առջև ՀԱԿ Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստները բողոքի ակցիա են անցկացնում: Դատարանի մոտ ՀԱԿ-ի ակտիվիստներին միացել են ԲՀԿ, «Ժառանգություն» կուսակցությունների երիտասարդները, «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչները, շարքային քաղաքացիներ: