Նիժնի Նովգորոդում հարձակման են ենթարկվել Հայաստանի քաղաքացիներ: 5 երիտասարդներ հարվածել են նրանց և գողացել 6 շիշ կոնյակ, 100 000 ռուբլի, 2 ոսկե մատանի՝ ադամանդերով:
Ինչպես հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան», 33-ամյա հայաստանցին Նիժնի Նովգորոդ էր եկել Երևանից. նրան դիմավորել է եղբայրը: Օդանավակայանից դուրս գալիս իրենց է մոտեցել տաքսու վարորդ և առաջարկել տուն տանել: Եղբայրները նրա ծառայություններից հրաժարվել են, որից հետո նրանց միջև լեզվակռիվ է սկսվել:
Վեճից հետո հայաստանցիները նստել են իրենց մեքենան և տուն ուղևորվել, սակայն, հեռանալուց հետո, նկատել են, որ իրենց մի սև մեքենա է հետապնդում: Նրանք կանգ են առել, որից հետո նրանց հետապնդող մեքենայից 5 տղամարդ է դուրս եկել, որոնց թվում էր իրենց հետ վիճած վարորդը: Տղամարդիկ՝ ատրճանակով սպառնալով, կոտրել են հայերի մեքենայի ապակիները և գողացել պայուսակներ, 6 շիշ կոնյակ, 100 000 ռուբլի, 2 տղամարդու ոսկե մատանի՝ ադամանդներով, կանացի ականջօղեր ու մատանի:
Ոստիկանությունն այժմ ստուգում է տուժածների ցուցմունքները: