Երեկ ժամը 16:00-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր հերթական նիստն է անցկացրել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող կոնյակի գործարանում։
«Ժողովուրդ»օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ ԲՀԿ-ում որոշվել է պարբերաբար նիստեր անել, ինչպես ՀՀԿ-ում, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե հարց են լուծում։
Թերթը գրում է, որ երեկվա նիստում խոսել է Ծառուկյանը, ապա՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։ Վերջինս ասել է, թե ինքը ցանկանում է, որ նախագահական ընտրություններում իրենց թեկնածուն լինի հենց Ծառուկյանը, սակայն կուսակցության նախագահը դրական պատասխան չի տվել։
Թերթը նիստի վերաբերյալ հարց է ուղղել Նաիրա Զոհրաբյանին:
«Տեղի է ունեցել աշխատանքային նիստ, որի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չի տրամադրվելու։ Իսկ այն, որ ինձ համար ընդունելի թեկնածուն Գագիկ Ծառուկյանն է, ես ասել եմ բազմիցս և մշտապես», – նշել է Զոհրաբյանը։