Home / Հայաստան / ԱԺ-ում ցուրտ է. աշխատանքն ապահովելու համար ջեռուցիչներ են խնդրում

ԱԺ-ում ցուրտ է. աշխատանքն ապահովելու համար ջեռուցիչներ են խնդրում

Ազգային Ժողովի որոշ աշխատակիցներ և պատգամավորներ վերջին օրերին դժգոհում էին, որ ԱԺ-ի աշխատասենյակներում այնքան ցուրտ է, որ այնտեղ հնարավոր չէ աշխատել: ԱԺ-ում ջեռուցումը միացնելու են նոյեմբերի 15-ից սկսած:

Մեր տեղեկություններով՝ այդ հարցով ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նամակ է ուղղել ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանին: Զուրաբյանը նամակում խնդրում է խմբակցության պատգամավորների օգնականներին և փորձագետներին նորմալ պայմաններ ապահովելու համար ժամանակավորապես իրենց տրամադրել էլեկտրական ջեռուցիչներ:

Epress.am-ի թղթակիցը այսօր շրջել է մի քանի պատգամավորների սենյակներով, և դրանցից միայն մեկում է ջեռուցիչ նկատել: