Նոյեմբերի 7-ին, ժամը 10:26-ին գրանցվել է 5.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Իրանի տարածքում`Ահար քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Այս մասին հաղորդում է ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7-8 բալ:
Ըստ նախնական տեղեկատվության, երկրաշարժը զգացվել է ՀՀ մի շարք բնակավայրերում, մասնավորապես` Քաջարանում և Կապանում 3-4 բալ, Գորիսում` 3 բալ, Ջերմուկում, Վարդենիսում և Արարատում 2-3 բալ ուժգնությումբ: