Հայ Ազգային Կոնգրեսն այսօր քաղխորհրդի նիստում քննարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ՀԱԿ-ի խմբակցությանն ուղղված առաջարկը՝ հանդիպել և խոսել կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու շուրջ:
Մի քանի ժամ տևած նիստից հետո ՀԱԿ համակարգող, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ ԲՀԿ-ի առաջարկի հետ կապված քննարկումները դեռ շարունակվում են:
Ավելի վաղ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը զանգահարել էր Լևոն Զուրաբյանին և պաշտոնապես առաջարկել մասնակցել վերոնշյալ հարցի շուրջ երկուշաբթի օրը նախատեսված քաղաքական կոնսուլտացիաներին: