Home / Հայաստան / Նոյեմբերի 12-ին Երևանում 8-10 աստիճանով կցրտի

Նոյեմբերի 12-ին Երևանում 8-10 աստիճանով կցրտի

Հայաստանի տարածքում նոյեմբերի 8-ին, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 9-ի երեկոյան ժամերին՝ արևմտյան շրջաններում, 10-12-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ:

Երևանում նոյեմբերի 8-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-12-ին սպասվում է անձրև, հնարավոր է քամու ուժգնացում: 12-ի ցերեկը ջերմաստիճանը կնվազի` 8-10 աստիճանով: