Հայ Ազգային Կոնգրեսը քննարկեց ԲՀԿ-ի առաջարկը նախագահական ընտրություններին ընդառաջ համատեղ կոնսուլտացիաներ անցկացնելու վերաբերյալ: Ըստ Կոնգրեսի՝ այդ կոնսուլտացիաների օրակարգը պետք է ընդլայնել, նրանում ներառելով առաջիկա նախագահական ընտրություններում ռեժիմի դեմ հասարակական և քաղաքական ուժերի համախմբման առարկայական մեխանիզմների և քայլերի ավելի ընդհանրական ծրագիր` մասնավորապես.
- Ժողովրդի ազատ կամարտահայտման ապահովման նպատակով ընտրական համակարգի վերափոխում` Հայ Ազգային Կոնգրեսի կողմից ներկայացված օրենսդրական փաթեթի ընդունմամբ, ինչպես նաև առաջիկա նախագահական ընտրությունների օրինականության վերահսկման համատեղ մեխանիզմների ստեղծում
- Գործող իշխանություններին անվստահություն հայտնելու խորհրդարանական մեխանիզմների կիրառմանն ուղղված համատեղ քայլեր
- Ժողովրդի քաղաքական ակտիվացմանն ուղղված համատեղ զանգվածային հրապարակային և այլ միջոցառումների անցկացում
- Ապօրինի տնտեսական մենաշնորհների և արտոնությունների և համակարգային կոռուպցիայի վերացման համատեղ ծրագրի ստեղծում