«Հարսնաքարի» գործով ամբաստանյալներից մեկը` Նորայր Հայրապետյանը, թույլ չի տալիս ոստիկաններին իր ձեռքերին ձեռնաշղթաներ հագցնել, երբ դատական նիստի ընդմիջումներին ոստիկանները մոտենում են` մեղադրյալին դահլիճից դուրս ուղեկցելու նպատակով:
Ինչպես նկատել է Epress.am-ի թղթակիցը, նման պահվածք Նորայր Հայրապետյանը դրսևորել է մինչ այժմ կայացած գրեթե բոլոր դատական նիստերի ընթացքում: Դրանցից մեկի ժամանակ ոստիկանի խոսքին, թե «ախպեր, ձեռքերդ տուր», Հայրապետյանը պատասխանել է. «Չես ջոկում`ինչ ձև պետք ա մեր հետ ձեզ պահեք»:
Այսօր կայացած դատական նիստի ավարտին Հայրապետյանի՝ ձեռնաշթղաների հանդեպ ունեցած վերաբերմունքն իմացող ոստիկաններից մեկը մյուսին խնդրում էր մեղադրյալին ուղեկցելու բեռն իր վրա վերցնել՝ ասելով, որ ինքը կուղեկցի մեկ այլ ամբաստանյալի:
Epress.am-ը փորձել է ճշտել` ինչ է մտածում այս ամենի մասին Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանը: Փաստաբանն ասել է, որ դատարանում ձեռնաշղթաներ չկրելը ամբաստանյալի իրավունքն է, քանի որ գույություն ունի անմեղության կանխավարկած: