ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչների կողմից կաշառք պահանջելու դեպքի առթիվ:
Ազգային անվտանգության ծառայությունում քաղաքացուց ստացված հաղորդման համաձայն՝ թմրամիջոց գործածելու համար իրեն քրեական պատասխանատվության չենթարկելու դիմաց ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչն ու քննիչը իրենից պահանջել են 200 000 ՀՀ դրամ կաշառք:
Քաղաքացու հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, հայտնում է ՀՔԾ-ի պաշտոնական կայքը: