Ընդդիմության կողմից Հալեպից Բեյրութ տանող ճանապարհին առևանգված 11 պետական աշխատողներ, որոնցից 7-ը հայ են, շարունակում են մնալ պատանդ: Առևանգողները իշխանությանն առաջարկում են իրենց հետ գործարքի գնալ և ավտոբուսի 11 ուղևորներին ողջ ստանալու համար ազատել ոստիկանության կողմից բռնված 150 ընդդիմադիրներին: Այդ մասին որոշում կայացնելու համար ընդդիմադիրներն իշխանությանը տվել են 3 օր, որից հետո սպառնում են պատանդներին սպանել:
Ընդդիմության անդամները այլ տարբերակ էլ են առաջարկում. ամեն պատանդի համար վճարել 800.000 ԱՄՆ դոլար, որն իրենց անհրաժեշտ է զինամթերք գնելու համար, հայտնում է La Règle du jeu պարբերականը: