Նոյեմբերի 7-ին Ջրաշեն գյուղի տարածքով անցնող «Արտաշատյան» ջրատարում հայտնաբերված տղամարդու գլխատված դին թլպատված է եղել, հաղորդում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Դին կիսամերկ Էր՝ միայն վարտիքով, գլխատված, որովայնը երկայնքով կտրված, թիկունքի շրջանում բազմաթիվ ծակած-կտրած վերքերի հետքերով։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի (սպանություն) հատկանիշներով: