ՀՀԿ Կենտրոնի տարածքային կազմակերպության «Սայաթ-Նովա» շրջանային կազմակերպության ժողովի 112 պատվիրակները երեկ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին միաձայն առաջադրել են Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու: Այս մասին հաղորդում է ՀՀԿ-ի կայքը:
Ժողովին նաև մասնակցել է Սերժ Սարգսյանը, ով միևնույն ժամանակ ընտրվել է ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ: