Նոյեմբերի 7-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում գտնվող Քրիստոս Փրկիչ տաճարի սրահներից մեկում տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ պարգև է ստացել ոչ միայն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծւսռուկյանը՝ հռչակվելով «Տարվա մարդ», այլև Համաշխարհային հայկական կոնգրեսը (ՀՀԿ), գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Թերթի տեղեկություններով՝ Արա Աբրահամյանը ստացել է «Տարվա ամենալավ կազմակերպություն» պարգևը։
«Ժողովուրդը» հիշեցնում է մամուլի հրապարակումներն այն մասին, որ Ծառուկյանն իր տիտղոսը գնել է 30 հազար ԱՄՆ դոլարով։
«Սակայն մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ իրականում ԲՀԿ առաջնորդը 50.000 ԱՄՆ դոլար է վճարել ռուսներին՝ ըստ էության, գնելով նաև Արա Աբրահամյանի տիտղոսը։ Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահ Արամ Սարգսյանը, սակայն, հերքել է լուրը՝ ասելով. «Ինքն էլ ոչ պակաս ֆինանսական կարողություններ ունի, և չեմ կարծում, որ ուրիշի կարողությունները կօգտագործի որևէ տեղում»: Նրա խոսքով՝ Արա Աբրահամյանը ՅՈՒՆԵԱԿՕ-ի բարի կամքի դեսպանն է. «Բավարար չէ՞ այսքանը»», – գրում է թերթը: