Նոյեմբերի 11-ի երեկոյան Ֆրանսիա մեկնող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ճանապարհողների թվում, ինչպես միշտ, եղել է նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, տեղեկացնում է «Հրապարակ» օրաթերթը։
Թերթի փոխանցմամբ, «Բարև, նախագահ ջան, բարի ճանապարհ, նախագահ ջան» հերթապահ ֆրազներն այս անգամ նույնպես հնչել են, սակայն, ըստ ականատեսների, Գագիկ Ծառուկյանը շատ ձգված է եղել ու խոժոռ:
«Ձեռքով Սերժ Սարգսյանի ինքնաթիռին հաջողություն անելուց հետո նա շատ արագ խնամի Հովիկի (ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան – խմբ.) հետ նստել է մեքենան ու հեռացել։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի ուղևորությանը, ապա Օռլիի օդանավակայանում նրան դիմավորել է ընդամենը արտաքին հարցերի փոխնախարար Էլեն Կոնվեյ-Աուրեն, ինչը պետության ղեկավարին վայել ընդունելություն չէ», – ընդգծում է թերթը: