Նոյեմբերի 12-ի առավոտյան Տավուշի մարզի հատվածում սահմանը հատած Ադրբեջանի քաղաքացի, 41-ամյա Թելման Ջավանշիրօղլու Ալիևն այս պահին գտնվում է հայաստանյան իրավապահների հսկողության ներքո:
Այս մասին Еpress.am-ի հետ զրույցում ասել է Պաշտպանության նախարարության լրատվական ծառայության պետ Արծրուն Հովհաննիսյանը:
«Կարմիր Խաչը տեղեկացված է, ոչ մի անօրինականություն չկա, ամեն ինչ համապատասխանում է միջազգային չափանիշներին, օրենքներին: Հայկական կողմը նրան վերաբերվում է միջագային օրենքներին համապատասխան» – ասել է Հովհաննիսյանը:
Վերջինիս խոսքով՝ Ալիևն ինքը պետք է որոշի` ինչ անել, որից հետո Պաշտպանության նախարարությունն այդ մասին հայտարարություն կտարածի: