Բժշկական «ԱԶԱՏ-ԱՆԿԱԽ» Արհմիությունը և Հայաստանի Առողջապահության Աշխատողների Արհեստակցական Կազմակերպությունների Հանրապետական Միությունը կազմակերպում են բուժաշխատողների առաջին համագումարը: Այն կկայանա նոյեմբերի 16-ին, ժամը 17:00-ին, Վազգեն Սարգսյան 23/3 հասցում գտնվող Արհմիությունների տանը:
Կազմակերպիչները նշում են, որ համագումարին քննարկվելու են այսօրվա առողջապահական համակարգում առկա խնդիրները և առաջարկվելու են լուծումներ: