Home / Հայաստան / Դեմ քվեարկել բյուջեին. ՀՅԴ-ական պատգամավորը կարևորում է աշխատատեղերի ստեղծումը

Դեմ քվեարկել բյուջեին. ՀՅԴ-ական պատգամավորը կարևորում է աշխատատեղերի ստեղծումը

Հայաստանում կարևորագույն  խնդիրներից է աշխատատեղերի ստեղծումը, ինչի վրա ՀՀ կառավարությունը պատշաճ ուշադրություն չի դարձնում: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ խոսելով ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի մասին: Նա կոչ է արել դեմ քվեարկել ՀՀ կառավարության կողմից ներակայցված փաստաթղթին:

«Սոցիալ-տնտեսական քաղաքականության տեսանկյունից պետք է կարողանանք իրար հետ մեկ լեզվով խոսել: Մեզ համար թիվ մեկ խնդիրն աշխատատեղերի բացակայությունն ու գործազրկությունն է: Եթե այսպիսի պայմաններում չի ձեռնարկվում լայնամասշտաբ քաղաքականություն՝ մենք փաստում ենք, որ հայրենի կառավարությունը սա չի համարում կարևոր մարտահրավեր», – ասել է Մինասյանը:

Վերջինս նշել է, որ «բանից պարզվում է՝  այս հարցում չկա լուծում»: ՀՅԴ-ական պատգամավորի խոսքով՝ ինքը Ֆինանսների, Էկոնոմիկայի նախարարներին բազմիցս հարցրել է, թե որքան նոր աշխատատեղ է ակնկալվում ստեղծել հաջորդ տարի: Նրանք հայտարարել են, որ ստեղծելու են տասը հազար աշխատատեղ, սակայն, Մինասյանի խոսքով, իրականում այդ թիվը չի հասնում հազար երկու հարյուրի և դրանք պետական հիմնարկներում ստեղծվող աշխատատեղեր են: