ՀՀ 2013 թվականի պետբյուջեի քննարկումը հակասահմանադրական է, քանի որ ծախսերի պես հանգամանորեն ԱԺ-ում չեն քննարկվել բյուջեի եկամուտները: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Վերջինս նաև նշել է, որ ՀԱԿ խմբակցության պատգամավորներն արել են 40 շատ կոնկրետ դիտողություն, բայց պատասխան չեն ստացել:
«Ֆինանսների նախարարին երբ ասում են՝ «դրսում անձրև է գալիս», ասում է՝ «մեթոդաբանության հարց կա»: Այս բյուջեն առնվազն 100 միլիարդ պակաս է հաշված, դրա համար էլ եկամուտ չեն քննարկում», – ասել է Բագրատյանը:
Խոսելով նաև ՀՀ կառավարության կողմից բոլոր խնդիրները ֆինանսական ճգնաժամով պայմանավորելու մասին՝ պատգամավորը նշել է, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը մնացել է Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքում:
Նշենք, որ քննարկման ժամանակ ԱԺ-ի նիստերի դահլիճում է գտնվում նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և կառավարության այլ ներկայացուցիչներ: