Home / Հայաստան / Գազայում պատերազմը սկսելու մասին Իսրայելը հայտատարել է Twitter-ում

Գազայում պատերազմը սկսելու մասին Իսրայելը հայտատարել է Twitter-ում

Իսրայելի պաշտպանության նախարարության պաշտոնական էջը Twitter-ում երեկ հայտարարել է, որ ռազմական գործողություններ է սկսում Գազայում՝ այսպիսով պատմության մեջ առաջին անգամ պատերազմի մասին հայտատարելով սոցիալական մեդիայի միջոցով:

Թվիթից անմիջապես հետո պաղեստինական Համաս խմբավորման ռազմական առաջնորդ Ահմեդ ալ-Ջաբերին սպանվել է, օդային հարձակմանը միացել են 20 ռազմական ինքնաթիռներ, իսկ Եգիպտոսը հետ է կանչել իր դեսպանին Իսրայելից:

Associated Press-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այսօր արտահերթ նիստ է գումարելու՝ Իսրայելի և Գազայի միջև լարվածության մեծացման հարցը քննարկելու հաամր: ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման հորդորել է Իսրայելի վարչապետ Բինիամին Նետանյահուին և Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մորսիին, որ Իսրայելը ունի պաշտպանվելու իրավունք Համասի շարունակական ահաբեկչական հարձակումներից հետո, սակայն պետք է հնարավորինս խուսափել դժբախտ պատահարներից: Հիշեցնենք, որ վերջին շաբաթվա ընթացքում՝ 140, իսկ տարվա ընթացքում՝ ավելի քան 786 հրթիռներ են ռմբակոծել Իսրայելը:

Վերլուծաբանները հիշեցնում են, որ Իսրայելում նախընտրական շրջան է, ուստի հենց հիմա պատերազմ սկսելը պատահական չէ:

Reuters գործակալության փոխանցմամբ՝ 13 պաղեստինցի է սպանվել, որոնցից երկուսը՝ երեխաներ, ավելի քան 93 մարդ վիրավոր է: