Home / Հայաստան / Զոլյանի օրոք ԵՊԼՀ-ում ստեղծված կենտրոնն ապօրինի՞ է գործել

Զոլյանի օրոք ԵՊԼՀ-ում ստեղծված կենտրոնն ապօրինի՞ է գործել

Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի գործունեության վերաբերյալ սկանդալային փաստեր են ի հայտ գալիս, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

«ԵՊԼՀ-ում նրա պաշտոնավարման ժամանակ ստեղծվել է «Միջազգային լրագրություն» գիտաուսումնական կենտրոն, որը գործում է ապօրինի կերպով: Բանն այն է, որ նորաստեղծ կենտրոնը, ՀՀ օրենսդրության համապատասխան, պետք է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից թույլտվություն ստանար, ինչը չի արվել», – գրում է «Ժողովուրդ»-ը:

Թերթի աղբյուրների համաձայն, նման թույլտվություն չէր էլ կարող լինել, քանի որ տվյալ կենտրոնը չի համապատասխանում օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ պայմաններին:

Կենտրոնի ղեկավար Տանյա Հովհաննիսյանը թերթի հետ զրույցում հերքել է այդ լուրերը՝ նշելով. «Կենտրոնը գործում է ԵՊԼՀ համապատասխան օրենքով և հրամաններով»:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս ոլորտում ԿԳՆ-ն արդեն իսկ սկսել է ուսումնասիրություններ կատարել: