Ազգային ժողովն օրեր առաջ մերժել է հակակոռուպցիոն ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նախագիծը: «Հրապարակ» օրաթերթը զարմանալի է համարում, որ «Ժառանգության» ներկայացրած այս նախագծին կողմ էին քվեարկել երկու ՀՀԿ-ականներ՝ Ռազմիկ Զոհրաբյանն ու Շուշան Պետրոսյանը։
Երեկ թերթի թղթակիցը երգչուհի-պատգամավորին այդ մասին հարց է ուղղել, իսկ Պետրոսյանը պատասխանել է, որ դա թյուրիմացություն է եղել, և ինքն իրականում կողմ չէ նման հանձնաժողովի ստեղծմանը։
«Այնպես որ, ամեն ինչ «ճիշտ է»՝ շտապել էինք զարմանալ», – հավելում է թերթը։