ՖԻՖԱ-ն պաշտոնապես հայտարարել է Ֆերենց Պուշկաշի անվան մրցանակին հավակնող ֆուտբոլիստների անունները: Լեգենդար հունգարացի հարձակվողի անվան մրցանակը հանձնում են տարվա ամենագեղեցիկ գոլի հեղինակին:
Նոյմեբերի 14-ից սկսած մինչև 2013 թվականի հունվարի 7-ը յուրաքանչյուր երկրպագու կարող է քվեարկել 2012 թվակիանի իր նախընտրած գոլի համար fifa.com կայքում:
Հիշեցնենք, որ անցյալ տարի լավագույն գոլի հեղինակ էր ճանչավել բրազիլացի Նեյմարը, 2010-ին՝ թուրք Համիթ Ալթինթոփը, իսկ 2009-ին՝ պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն:
Այս տարի լավագույն գոլի հեղինակի կոչմանը հավակնում են.
Էմանուել Ագյեմանգ Բադու, Գանա, խփվել է փետրվարի 1-ին Գանա-Գվինեա խաղում
Հաթեմ Բեն Արֆա, Ֆրանսիա, Նյուքասլ Յունայթեդ, խփվել է հունվարիի 7-ին Նյուքասլ-Բլեքբերն խաղում
Ռադամել Ֆալկաո, Կոլումբիա, Ատելտիկո Մադրիդ, խփվել մայիսի 19-ին, Ամերիկա Կալի- Ատլետիկո խաղում
Էրիկ Հասլի, Ֆրանսիա, Վանկուվեր Վայթքապս, խփվել է մայիսի 16-ին Վանկուվեր-Տորոնտո խաղում
Օլիվիա Խիմենես, Մեքսիկայի կանանց հավաքական, խփվել է օգոստոսի 22-ին Մեքսիկա-Շվեյցարիա խաղում
Գաստոն Մեայա, Բոլիվիա, Նասիոնալ Պոտոսի, խփվել է հունվարի 29-ին Նասիոնալ Պոտոսի – Ստրոնգիստ խաղում
Լիոնել Մեսսի, Արգենտինա, խփվել է 2012 թվականի հունիսի 9-ին Արգենտինա-Բրազիլիա խաղում
Նեյմար, Բրազիլիա, Սանթոս, խփվել է մարտի 7-ին, Սանթոս-Ինտերնասիոնալ խաղում
Մուսա Սոու, Սենեգալ, Ֆեներբախչե, խփվել է մարտի 17-ին Ֆեներբախչե-Գալաթասարայ խաղում
Միրոսլավ Շտոխ, Սլովակիա, Ֆեներբախչե, խփվել է մարտի 3-ին Ֆեներբախչե-Գենչլերբիրլիգի խաղում