Հայաստանի տարածքում նոյեմբերի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-21-ին արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 19-ին գիշերը կբարձրանա 2-3, 19-20-ին ցերեկը կնվազի 4-5, արևելյան շրջաններում 8-10 աստիճանով:
Նոյեմբերի 17-ին, 18-ին գիշերը Արարատյան դաշտում, Տավուշի հովիտներում հնարավոր է օդի ջերմաստիճանի նվազում` մինչև -2 աստիճան ցուրտ:
Երևանում նոյեմբերի 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 19-21-ին կդիտվի ամպամածության ավելացում, էական տեղումներ չեն սպասվում, հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը: