Home / Հայաստան / Դատարանը մերժեց «Հարսնաքարի» գործով տուժող կողմի բողոքը

Դատարանը մերժեց «Հարսնաքարի» գործով տուժող կողմի բողոքը

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը մերժել է «Հարսնաքարի» գործով տուժածների ներկայացուցիրչների բողոքը գործի փաստերը ուսումնասիրած նախաքննական մարմնի և, մասնավորապես, գործով մեղադրող դատախազ Արթուր Դավթյանի դեմ:

Հիշեցնենք, որ հայցվոր կողմը գտնում է, որ նախաքննող մարմինը դիտավորյալ է մերժել իրենց միջնորդություններ և գործի ընդամենը մի մասն է ուղարկել դատարան:

«Նախաքննական մարմինը կայծակնային արագությամբ մերժեց մեր բոլոր միջնորդությունները և գործը դատարան մտցրեց: Այսպիսով դատարանին կանգնեցրեց փակուղու առաջ, քանի որ դատարանը հիմա չի կարող բացահայտել ողջ իրականությունը», – Epress.am-ի հետ զրույցում ասել է փաստաբան Տիգրան Եգորյանը:

Ըստ հայցվոր կողմի՝ գործը քննելու արդյունքում մեղադրանքը սխալ է առաջադրվել. 6 ամբաստանյալների դեմ մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելու և անզգուշությամբ մահ պատճառելու քրեական հոդվածով, մինչդեռ, ըստ կողմի, մեղադրանքը պետք է որակավորվի որպես սպանություն: Պաշտպանները նաև գտնում են, որ մեղադրանք պետք է առաջադրվի ավելի քան 6 անձանց նկատմամբ: