Հայաստանում այսօր վարվում է ֆինանսական շուկաների տնտեսական քաղաքականություն և բանկային քաղքականություն, ինչը հակասում է ժողովրդական տնտեսության սկզբունքին: Այս մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՅԴ-ի պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով՝ կառավարությունը, բանկային մտածողությամբ առաջնորդվելով, առաջնայնությունը տալիս է բանկերի շահերին, մինչդեռ ժողովրդական տնտեսական քաղաքականության առաջնային նպատակը ոչ թե շահույթն է, այլ ժողովրդի կենսամակարդակի ապահովումը: Մինասյանն ընդգծել է, որ բանկերի շահույթը ժողովրդի հետ կապ չունի, այդ իսկ պատճառով ընդդիմության առաջարկները հանդիպում են դիմադրության կառավարության կողմից:
ՀՅԴ-ական պատգամավորն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունն անգամ չի մասնավորեցնում՝ ինչու չի ընդառաջում մի շարք առաջարկներին, օրինակ, ՀՅԴ-ի առաջարկին նվազագույն ախատավարձը դարձնել 45000 դրամ, որի համար ընդամենը 17 միլիարդ դրամ հավելյալ գումար է անհրաժեշտ:
Մինասյանն ընդգծել է, որ 2013 թվականի պետական բյուջեում և Հայաստանում ստեղծված սոցիալ-տնտեսական համակարգում չի տեսնում արմատական բարեփոխումների հնարավորություն, ինչի մասին խոսում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: