Հայաստանը գնում է քաղաքացիական հասարակության կառուցման ճանապարհով, այդ ուղղությամբ վերջին տարիներին լուրջ քայլեր են կատարվել: Այս մասին այսօր ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի գլխավոր խմբագիրների ակումբի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Այդ մասին է հայտարարել նաև ընդդիմությունը: Բոլոր որոշումներն ընդունելուց առաջ նախ քննարկում ենք հասարակական կազմակերպությունների հետ: Կառավարության բոլոր քայլերը բաց են և թափանցիկ, ցանակացած մարդ կարող է օն-լայն ռեժիմով հետևել գործադիրի բոլոր քայլերին, այդ թվում բյուջետային ծախսերին: Բոլոր բարեփոխումները, որոնք իրականացվել են ՀՀ նախագահի գլխավորությամբ, տվել են իրենց դրական պտուղները»,- ասել է վարչապետը: