Home / Հայաստան / Երկրպագուները միջամտել են ադրբեջանցիներ ու թուրքերի միջև ծեծկռտուքին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երկրպագուները միջամտել են ադրբեջանցիներ ու թուրքերի միջև ծեծկռտուքին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ադրբեջանի ռեգբիի հավաքականը չի կարողացել ավարտել իր երկրորդ հանդիպումը Եվրոպական ազգերի գավաթի խաղարկությունում: Ինչպես հաղորդում է azerisport.com կայքը, 65-րդ րոպեի դրությամբ ադրբեջանցի ռեգբիստները պարտվում էին Թուրքիայի հավաքականին 3:53 հաշվով: Այդ պահին խաղացողների միջև կռիվ է սկսվել, ծեծկռտուքին միացել են նաև երկրպագուները: Ադրբեջանի հավաքականի անդամներից մի քանիսը բարձրացել են տրիբունա և սկսել են կռվել երկրպագուների հետ:

Թուրքիայի հավաքականի մարզիչ իռլանդացի Նիլ Դոհերթին տեղի ունեցածը վայրենություն է որակել. «Իմ կարիերայի ընթացքում ես նման բան չէի տեսել»:

Առաջին տուրում Ադրբեջանը պարտվել էր Սլովակիայի ընտրանուն: