Նոյեմբերի 20-ից 24-ը Հայաստանում, հատկապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, նախալեռնային գոտիներում թաց ձյան տեսքով: Քամին` արևելյան 2-7 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-ին գիշերը կբարձրանա 3-4, ցերեկը նույնքանով կնվազի, այնուհետև էապես չի փոխվի, հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը:
Երևանում նոյեմբերի 20-ից 24-ը սպասվում է փոփոխական ամպամածություն, հնարավոր է թույլ անձրև: