Home / Հայաստան / Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործի քննությունն ավարտվել է

Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործի քննությունն ավարտվել է

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի ՝ Կարեն Եսայանի սպանության գործի նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին «Հրապարակ» օրաթերթի թղթակցին հայտնել են ոստիկանության լրատվության վարչությունից։

Գործի նյութերն արդեն տրամադրվել են կողմերին՝ ծանոթանալու համար։ Թերթը հիշեցնում է, որ Եսայանի սպանությունը տեղի էր ունեցել ապրիլի 12-ին։

Սպանության կասկածանքով կալանավորված է Հարություն Սարգսյանը, ով Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետի որդին է։ Վերջինիս պաշտպան Լուսինե Սահակյանն այս ընթացքում մշտապես պնդել է, որ Հարություն Սարգսյանն անազատության մեջ է գտնվում ապօրինի: